Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիրան Խաչատրյանի բողոքը. Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ԳՇ պետի տեղակալ նշանակումը չեղարկելու հայցը վարույթ է ընդունվել. «Փաստինֆո»

Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ վարույթ է ընդունվել Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

«Նշենք, որ Վարչական դատարանը մերժել էր հայցը վարույթ ընդունել, նշելով, թե Տ.Խաչատրյանը իրավասու չէ նման հարց բարձրացնել, ինչի դեմ Տիրան Խաչատրյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՎԴ/2529/05/21 և ՎԴ/1788/05/21 վարչական գործերով արդեն իսկ վիճարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ՀՀ ազգային հերոս, գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ազատման իրավաչափությունը և օրինականությունը, ուստիև ակնհայտ է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին Արշակ Կարապետյանի նշանակմամբ ուղղակիորեն խախտվել է Հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 50-րդ (պատշաճ վարչարարության իրավունք), 57-րդ (աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք) հոդվածներով սահմանված իրավունքները, որոնցով պայմանավորված է նաև սույն հայցով Հայցվոր կողմից շահագրգռվածությունը: (…)»,- նշել է փաստաբանը։

Նրա արձանագրմամբ՝ 10.03.2021թ. Տիրան Խաչատրյանի հայցի հայցադիմումն ընդունվելու պայմաններում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցված է «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ ՆՀ-25-Ա հրամանագրի կատարումը, իսկ մեկ այլ գործով կասեցված են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և 2-Ա հրամանները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. թիվ 830-Ա հրամանը:

«Հետևաբար, վերոգրյալ հանգամանքները ևս վկայում են նրա մասին, որ ցանկացած անձի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելը չպետք է իրականացվեր (այդ պրոցեսի կասեցված լինելու հիմքով), քանի որ այդ պաշտոնին Հայցվորի ազատման կապակցությամբ առկա է այլ դատական գործերի առկայություն, որոնցով գործն, ըստ էության, դատական դեռևս չի կայացվել»,- ընդգծել է փաստաբանը»,-գրում է լրատվամիջոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 
 
 
  •