Նիդեռլանդների վարչապետն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ.
«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին:
Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին:
Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդեռլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը:
Որպես ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, Նիդեռլանդները կշարունակի սատարել Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ:
Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում:
Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ գագաթնաժողով կունենանք:
Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը:
Ցավոք, այս տարվա ապրիլին Ձեր պլանավորված այցը Նիդեռլանդներ ստիպված եղանք հետաձգել` մեր երկու երկրներում առկա համաճարակի պատճառով:
Անկեղծ հույս ունեմ, որ 2022 թվականն այդ առումով ավելի բարենպաստ կլինի, և հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդեռլանդներում՝ նշելու մեր երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` ի շահ հայ ժողովրդի»:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles