Էրդողանը ԱՄՆ-ին 3 պահանջ է ներկայացրել
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները:
Ըստ Էրդողանի՝ իրենք բանակցությունների ընթացքում ներկայացրել են հետևայալ պահանջները.
1․Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին:
2․ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի համար: Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողությունը պիտի փոխանցի թուրքական կողմին:
3․Ֆինանսական և կառավարման ոլորտներում, որտեղ կարող են խնդիրներ լինել, ԱՄՆ-ն պիտի Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրի:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այս պայմանների ապահովման դեպքում հակված են ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Նա հավելել է, որ բանակցելու են նաև «Թալիբանի» հետ, որը վերջին շրջանում շարունակում է առաջխաղացում գրանցել Աֆղանստանում:
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո պաշտպանել և շարունակել աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Пожар в ТЦ «Апельсин» в Новосибирской области полностью ликвидировали
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
В Магаданской области обрушился рудник с людьми