Գյումրիում սպասվում է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
«Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են։
Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։
Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։
Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները»,- հայտնել է Պապիկյանը




















Аналитики назвали самые популярные направления для отдыха в России летом
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
Это сало в луковой шелухе — настоящий деревенский деликатес, который легко сделать дома. Нежное, аро...
Риелтор дала советы по самой выгодной покупке жилья в 2026 году
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона