Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել. Դանիելյան
Եվրոպայի սրտում ծնված, Եվրոպայի արժեքներով դաստիարակված Սորբոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր, Ֆրանսիայի դատավորների քննության հանձնաժողովի անդամ Արամ Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր «Համաբարբառ կանոնագիրք Հայոց» գերարժեք ու մեծածավալ երկլեզու մենագրության շնորհանդեսի առթիվ, ուղղակի մեկ անգամ ևս ապացուցեց, որ պետք չէ, հնարավոր չէ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի մտքեր մեջբերեմ Եվրոպական արժեքները կամա, թե ակամա յուրովի ընկալած մեր հայրենակիցների համար՝ անվանի պրոֆեսորի ելույթից.
- Թուրքիան և Ադրբեջանը մեր թշնամիներն են, նրանք.հակառակորդի կեցվածք չունեն և երբեք չեն ունեցել,
- թուրքերը և ադրբեջանցիները միայն տարածքային խնդիրներ չունեն մեզ հետ, նրանք անթաքույց տենչում են մեզ ոչնչացնել ամբողջությամբ,
- 18-րդ դարի կեսերից սկսած մարդու իրավունքները սահմանելիս, քաղաքակրթությունը «վտարել է» Աստծուն իր հոգուց, և այդ համատեքստում պատահական չէ, որ մարդկությանը սպառնացող անկհայտ աղետները թողած, գերիշխողը դարձել է ԼԳԲՏ համայնքի շահերի անխաթար գերակայությունը։
Չշարունակեմ, արդեն հասկացողի համար մնացյալը պարզ է։ Կրկնում եմ, այսպես են մտածում անվանի բուհերում դասավանդող աշխարհահռչակ հայ իրավագետները, իսկ տեղական «կոլեգաները» շարունակում են թմբիրի մեջ մնալ»:




















Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
Самолет Ан-2 потерпел крушение в Казахстане
Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»
В Литве высказались о нападении на Калининград
США заверили, что готовы помочь России по Украине
Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? ...
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»
Армения оказалась перед выбором между Россией и Евросоюзом. Что это означает
«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»
Пеку направо и налево, остановиться не могу: творожные ватрушки с любым джемом или ягодами — получат...