Որքա՞ն կվարձատրվեն պարեկները
Պարեկների ամենացածր աշխատավարձը կլինի 230 000 դրամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը` անդրադառնալով Երևանում հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային ծառայությանը։
«Քանի որ ոստիկանությունում աշխատավարձերն ամսվա վերջ են փոխանցվում, ուստի դեռևս պարեկները չեն վարձատրվել։ Աշխատավարձի չափը լինելու է ըստ իրենց զբաղեցրած պաշտոնների` կրտսեր պարեկներ, պարեկներ և ավագ պարեկներ»,–ասաց Ումրշատյանը։
Լրագրողների հարցին, թե սոցցանցերում քննադատություններ են հնչում, որ պարեկները հոսք կարգավորելիս անփորձ են և ավելի շատ խցանումներ են առաջացնում` Ումրշատյանը պատասխանեց, որ դրանք սուբյեկտիվ կարծիքներ են` քաղաքացին չի կարող պատկերացրել` ինչու է կանաչ լույսի դեպքում պարեկը մեքենաների հոսքը կանգնեցնում։
«Այս ամենը մասնագիտական խնդիր է, չնայած ուսումնական ծրագրի մեջ փոփոխություններ ենք անում։ Պարեկային ծառայողները փորձառության ընթացքում պետք է հմտություններ ձեռք բերեն, իսկ հասարակության պահանջը պարեկից այս կարճ ժամանակում ավելի շատ է։ Այսինքն` ծառայությունը նոր է, իսկ հասարակության պահանջն էլ ավելի շատ, և ամեն ինչ անելու ենք արդարացնելու այդ պահանջը»,–ասաց Ումրշատյանը։
Իսկ ինչ վերաբերում է պարեկների հետ կապված խնդիրներին, ապա, ըստ նրա, քաղաքացիների կողմից լուրջ ահազանգեր չկան` զուտ ծառայողական խնդիրներ կան։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում մեկնարկել է հուլիսի 7-ից. մինչև 2023-ի առաջին եռամսյակի ավարտը ՀՀ ողջ տարածքում պարեկային ծառայություն կգործի։




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты