Սոթքի հանքի շուրջ 150 աշխատակիցներ տարհանվել են. այժմ էլ կան անկանոն կրակոցներ
Երկրորդ անգամ թշնամու կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատակիցները ստիպված են եղել լքել հանքի տարածքը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ աշխատակաիցները տարհանվել են այն ժամանակ, երբ որ սկսվել են անկանոն կրակոցները։
«Հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր աշխատակիցները հրատապ տարհանվել են և տվյալ պահին հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում՝ անկանոն կրակոցների պատճառով»։
Հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացնում մոտ 150 մարդ, նրանք բոլորը տարհանվել են։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ևս Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Անկանոն կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի տարածքում։ Լարված իրավիճակի պատճառով էլ հանքավայրի մոտ 150 աշխատակից ղեկավարության որոշմամբ լքել էր հանքի տարածքը։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты