Գորիս-Կապան ճանապարհը բացելու շուրջ բանակցությունները վերսկսվել են. փոխմարզպետ
Գորիս-Կապան ճանապարհը բացելու շուրջ բանակցությունները այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 15։00-ի սահմանում վերսկսվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Կամո Ավանեսյանը։
«Առավոտյան էին եղել բանակցություններ, ապա դադարել էին, հետո վերսկսվեցին կեսօրին։ Եռակողմ բանակցություններ են ընթանում։ Սպասվում ենք դրական արդյունքի, որ այսօր հարցը լուծվի, ճանապարհը բացվի։ Մինչեւ երեկոյան ժամը 6-ը պարզ կդառնա»,– ասաց Կամո Ավանեսյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նախ հրաժարվել է հանդիպել հայկական կողմի հետ, ապա համաձայնել է։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան-Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard