ՌԴ-ն Հայաստանի հետ ունի շատ հարուստ երկկողմ օրակարգ. Լավրով
Հայաստանը Ռուսաստանի դաշնակից պետությունն է. երկու երկրներն ունեն շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ փոխայցելություններ, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում:
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս ամենը զարգանում է շատ ու շատ ինտենսիվ և վստահ»,- հավելեց Լավրովը:
ՌԴ արտգործնախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:
«Կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այս պայմանավորվածությունները հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների առաջարկները: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն ընթանում է: Դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,-եզրափակեց Լավրովը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard