Ռուսաստանում գրանցել են AH3N2 գրիպով հիվանդանալու առաջին դեպքերը
Ռուսաստանում արդեն գրանցվում են AH3N2 գրիպով հիվանդանալու դեպքերը, առկա Է վերահաս համաճարակաբանական սեզոնի ռիսկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար, ՌԴ գլխավոր պետական բժիշկ Աննա Պոպովան:
«Մենք հայտարարում ենք գրիպի դեմ պատվաստման արշավի մեկնարկ: Մենք արդեն գրանցում ենք AH3N2 գրիպով հիվանդանալու դեպքերը, եւ դա ամենալավ կանխատեսման նշան չԷ»,-ասել Է Պոպովան՝ հանդես գալով Արեւելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ-21):
«Մենք տեսնում ենք վերահաս համաճարակաբանական սեզոնի ռիսկեր»,-ասել Է նա: Պոպովան նշել Է, որ «դեռ իրադրությունը երկրում սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ) մասով կայուն Է»:
Վերահաս համաճարակաբանական սեզոնի ռիսկերը կապված են այն բանի հետ, որ անցյալ տարի մարդիկ «գրիպի վիրուսներին չեն հանդիպել այնպես, ինչպես դա սովորաբար լինում Է»:
Բացի այդ, COVID-19 նոր կորոնավիրուսային վարակ տարած անձանց մոտ բարձր Է ուրիշ ՍՇՎՎ-ներով հիվանդանալու ռիսկը, նշել Է նա:
«Մարդիկ, որոնք նոր կորոնավիրուսային ինֆեկցիան տարել են որոշակի ժամանակի ընթացքում, ունեն ցածր իմունիտետ, ցածր դիմադրողականություն»,-ասել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը:
«Պատվաստման 60 տոկոս մակարդակը, որին մտադրվել ենք հասնել, «մեզ վստահություն կտա, որ իրադրությունն այնքան բարդ եւ վտանգավոր չի լինի, ինչպես եղել Է, օրինակ, գրեթե 30 տարի առաջ»:
Պոպովան հիշեցրել Է, որ աշխարհում ամեն տարի, բացառությամբ անցյալ տարեշրջանը, գրիպով հիվանդանում Է մոտավորապես 1 միլիարդ մարդ, որոնցից 5 միլիոնը՝ շատ ծանր՝ բարդություններով եւ մի շարք քրոնիկ հիվանդություններ ստանալով:
Եվս շուրջ 0,5 միլիոն մարդ մահանում Է: H3N2 վիրուսները կարող են վարակել թռչուններին եւ կաթնասուններին: Թռչունների, մարդկանց եւ խոզերի մոտ վիրուսը մուտացիայի Է ենթարկվել բազմաթիվ շտամներով: Այն տարիներին, երբ H3N2-ը գերիշխող շտամ Է հանդիսանում, հոսպիտալացումների թիվն ավելանում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard