Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Խանջյան փողոցում բախվել է 6 մեքենա
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մի քանիսի գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник