Ձերբակալվել է երկրի նախագահը
Գվինեայում զինվորականները սեպտեմբերի 5-ին խռովություն են կազմակերպել։ Ապստամբների առաջնորդ, գնդապետ Մամադու Դումբիան հայտարարել է, որ երկրի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է: Գվինեայում իրավիճակի մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
- Agence France-Presse-ը հաղորդել Է, որ Կոնակրի կառավարական թաղամասում սեպտեմբերի 5-ին ավտոմատ զենքից ինտենսիվ կրակոցներ են հնչել: Փողոց են դուրս եկել բազմաթիվ զինվորականներ։ Նրանք կոչ են արել անցորդներին անմիջապես վերադառնալ իրենց տները և չլքել դրանք։
- Զինվորականները հյուսիս-արեւելյան ուղղությունից արգելափակել են՝ ավտոմոբիլային ճանապարհներով Քոնակրիի մուտքը երկրի մայրաքաղաք։
- Ավելի ուշ նրանք հայտարարել են երկրում Սահմանադրության գործողության դադարեցման եւ խորհրդարանի լուծարման մասին:
- Դումբույան կարգադրել է փակել Գվինեայի արտաքին սահմանները եւ զինծառայողներին կոչ է արել մնալ զորանոցներում:
- Ապստամբների առաջնորդը հայտնել է, որ զբաղեցրել է համախմբման եւ զարգացման ազգային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նրա խոսքով՝ կոմիտեի նպատակը երկրի բոլոր քաղաքացիների միավորումն է՝ պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։
- Գվինեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գվարդիան հետ է մղել հատուկ նշանակության ջոկատայինների հարձակումը նախագահական պալատի վրա: Սակայն գերատեսչությունը ոչինչ չի հայտնել երկրի նախագահի գտնվելու վայրի մասին։
- Գվինեայում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ «դիվանագիտական առաքելությունում ամեն ինչ կարգին է»: Սակայն երկրում գտնվող ռուսաստանցիներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել։




















Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»
В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Фигуранта дела о похищении 9-летней девочки нашли мертвым в СИЗО