Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Գերմանիայի դեմ խաղում
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ջախջախիչ պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, որը 15-րդ րոպեին նաև կրկնապատկեց հաշիվը։ 35-րդ րոպեին Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը, իսկ տասը րոպե անց Վերները անձամբ գրավեց Յուրչենկոյի դարպասը Գորեցկայի փոխանցումից հետո։
Երկրորդ կեսում ևս գերմանացիները նետվել էին գրոհի։ 52-րդ րոպեին մեր դարպասը գրավեց Հոֆմանը՝ խփելով իր թիմի 5-րդ գնդակն այս խաղում, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Բունդեսթիմի կազմում իր նորամուտը նշող Կարիմ Ադեյեմին։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խմբում նահանջեց 2-րդ հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Գերմանացիները, վաստակած 12 միավորով, բարձրացան առաջին հորիզոնական։
Միաժամանակ ընթացող խաղում Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հետ։




















Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»