Ոսկու գինը թույլ տատանվում է
Ուրբաթ առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն աճում է ավելի վաղ գրանցված անկումից հետո` անվճռականությամբ ամերիկյան մակրո վիճակագրության հրապարակման նախօրեին:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.07 տոկոսով կամ 1.15 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1812.65 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.06 տոկոսով եւ կազմել 23.935 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Նախորդ երկու աճուրդային նստաշրջաններում ոսկու շուկան զգալի անկում էր ապրել: Այս դինամիկային նպաստել է ամերիկյան արժույթի ամրապնդումը:
Թրեյդերները սպասում են օգոստոսին ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների թվի մասին հաշվետվությանը: Վերլուծաբանները կարծում են, որ այդ ցուցանիշն աճել է 750 հազարով՝ մեկ ամիս առաջ 943 հազարով աճից հետո: Բացի այդ, սպասվում է, որ գործազրկության մակարդակը կնվազի մինչեւ 5.2 տոկոս՝ նախորդ ամսվա 5.4 տոկոսի փոխարեն:
Ըստ Oanda-ի վերլուծաբանների, որոնց վկայակոչում է Wall Street Journal-ը, շուկան կենտրոնացած է ԱՄՆ ոչ գյուղատնտեսական աշխատավարձերի թվի վերաբերյալ զեկույցի հրապարակման վրա: «Տվյալների ուժը սպասումների հետ կապված, ամենայն հավանականությամբ, կարող է ուժեղ կատալիզատոր դառնալ թանկարժեք մետաղի գների շարժի համար` ունցիայի դիմաց 1.850 դոլար կամ ունցիայի դիմաց 1.750 դոլար»,- հավելել են փորձագետները:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles