Ադրբեջանցի փորձագետը բացահայտ ծաղրել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը և Մուրադովին
Ադրբեջանն այս անգամ էլ որոշել է ծաղրել Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը: Մասնավորապես՝ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը վերլուծական հոդված է գրել Արցախում ռուս խաղաղապահները գործունեության վերաբերյալ, որտեղ ակնհայտ կեղծ տեղեկություններ է հրապարակել ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի գործունեության վերաբերյալ: Minval.az-ը-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանցի փորձագետը մասնավորապես գրել է.
«Ռուստամ Մուրադովի ղեկավարությամբ Ղարաբաղում իրականացվող ռուս խաղաղապահների գործունեությունը կմնա պատմության մեջ ՝ որպես Ռուսաստանի ամենախայտառակ առաքելություն»,-գրել է Զաֆարովը: Ըստ փորձագետի ՝ «իրականում Մուրադովին պարզապես ազատել են աշխատանքից»:
Նա իր հոդվածում հիշեցրել է, որ սկզբում գեներալ Մուրադովին վեց ամսով բերել էին Արցախ՝ որպես ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, այնուհետեւ հայկական կողմի խնդրանքով նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարի.
«Վերջին իրադարձությունները և ռուս խաղաղապահների խայտառակ գործողությունները ստիպեցին Մոսկվային փոխարինել Մուրադովին:
Հայ գերիների փոխանակման ժամանակ, Մուրադովի հետ կապ ունեցող որոշ անձինք, անօրինական կերպով գումարներ են հավաքել որոշ ընտանիքներից, որոնց մի մասը հանձնվել է Մուրադովին»,-գրել է ադրբեջանցի փորձագետը և հավելել, թե իբր լուրջ հետաքննություն է ընթանում ռուս զինվորականների նկատմամբ.
« Արդյունքում Մուրադովին անմիջապես հեռացրին գործից: Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական շրջանի ռազմական դատախազությունը քրեական գործ կհարուցի Մուրադովի և նրա մի քանի ենթակաների դեմ», - գրել է Զաֆարովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ավարտում է իր առաքելությունը, վերջինիս փոխարինելու է Հարավային ռազմական օկրուգի՝ 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles