Գնաճ` 10-ից 40%. ո՞ր ապրանքներն են թանկացել
Գնաճի տեմպերը Հայաստանում չեն թուլանում։ Երկրի սպառողական շուկայում 2021-ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ գրանցվել է 8.8% գնաճ։ Այս մասին հայտնում է վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած զեկույցով, որի համաձայն՝ այս տարվա օգոստոսին ևս գնաճն ամենաշատը նկատելի է սննդի ոլորտում։
2021թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1% գնաճ։
Բանջարեղենի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 66.4% գնաճ, միևնույն ժամանակ, մրգի ապրանքախմբում արձանագրվել է 8.7% գնաճ։
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 25.5% գնաճ։
Մսամթերքի ապրանքախմբում՝ 9.9% գնաճ է արձանագրվել։ Օրինակ՝ խոզի մսի գնաճը 2021թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 40.3%։
Կաթնամթերքն ու ձուն թանկացել են 12.2%-ով։ Ձվի գինը նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 46.5%-ով։
Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը թանկացել են 9.3%-ով, յուղերն ու ճարպերը՝ 29.1%-ով, Արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 61.9%։ Շաքարավազը թանկացել է 36.2%-ով։
Ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.4%-ով։
Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի գներն աճել են 2.2%-ով, դիզելային վառելիքի գները՝ 1.6%-ով։ Իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ բենզինը թանկացել է 47.5%-ով, դիզվառելիքը՝ 44.3%-ով։
Ոչ պարենային ապրանքների ցանկում հագուստն ու կոշիկը այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 10.3%-ով։ Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 9.5%, տրանսպորտը՝ 10 տոկոսով։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles