Տավուշի մարզպետն այցելել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի ընտանիքին
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Բերդավան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի ընտանիքին, որտեղ սեպտեմբերի 4-ին լույս աշխարհ է եկել հերոսի եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ղալումյանը:
«Հանուն կյանքի......
Այսօր այցելել եմ Բերդավան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի ընտանիքին, որտեղ սեպտեմբերի 4-ին լույս աշխարհ է եկել մեր հերոսի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են Նարեկ:
Վստահ եմ՝ Ազատյանների ընտանիքում Նարեկի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու»,- գրել է նա: