ՏԵՍԱՆՅՈՒԹ… Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հшրվшծել է մի երեխայի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հш րվшծել է մանկահասակ մի երեխայի գլխին, հայտնում է Ermenihaber-ը։
Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որ միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։

Սակայն ժապավենը կտրելու արարողությանը նախորդել են երկար ելույթներ եւ երխոսություններ, մանկահասակ երեխաներից մեկը այլևս չի համբերել, առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։
Թուրքական մամուլում լայն տարածում ստացած տեսանյութում երևում է, որ Էրդողանը ժшպավենի կտրվելпւ պահը չի նկատում, սակայն երբ հասկանում է, որ այն առանց իրեն արդեն կտրվել է, չի կարողանում զսպել բшրկпւթյпւնն ու կիսшբռпւնցքпվ մի քանի անգամ «թшկпւմ» է իր դիմաց կանգնած այդ երեխայի գլխին։
Ավելի ուշ, հավանաբար գիտակցելով, որ այդ պահը չի վրիպել օպերատորների ուշադրությունից, Էրդողանը «ջերմորեն» ձեռքը դնում է նույն երեխայի գլխին։ Իշխանամետ մամուլն էլ ակտիվորեն սկսում է տարածել հենց այդ՝ երկրորդ կադրը։

Այս միջադեպը թուրքական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն երեխայի նկատմամբ անթաքույց шգրե սիшյի դրսևորման, այլև այն առումով, որ սա Էրդողանի մասնակցությամբ առաջին բացման արարողությունն էր, որտեղ վերջինս զրկված էր տոնական ժապավենն առաջինը կտրելու հնարավորությունից։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles