Նոր թունելը կլուծի ձմռանը Լարսով ճանապարհների փակման խնդիրը
Ռուս-վրացական սահմանի մոտակայքում սկսվել է ինը կիլոմետրանոց թունելի շինարարությունը: Այսօր պաշտոնական միջոցառում է տեղի ունեցել Կազբեգիի մունիցիպալիտետում (Մցխեթա-Մթիանեթիի շրջան), jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Խաչաձև լեռնանցքի տակ փորվող թունելը` Ծկղերե գյուղից մինչև Կոբի գյուղը, Քվեշեթի-Կոբի նոր ճանապարհի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է: Դրա տրամագիծը 15 մետր է կազմում:
«Սա Անդրկովկասում ամենամեծ թունելն է, որի երկարությունը 9 կիլոմետր է, և այն եզակի է իր պարամետրերով», – միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Օգտագործելով Քվեշեթի-Կոբի ճանապարհը՝ վարորդները կկարողանան շրջանցել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենախնդրահարույց` Կոբի-Գուդաուրի հատվածը, որը ձմռանը հաճախ փակ է ձնահյուսի վտանգի պատճառով: Վարչապետը հիշեցրել է, որ մայրուղով ամեն օր շարժվում է 3-4 հազար ավտոմեքենա, որոնցից 30 տոկոսը բեռնատարներն են:
«Սա իսկապես դարի նախագիծ է, քանի որ այս ճանապարհը տարվա ընթացքում փակ է մոտ հարյուր օր, և մեր բնակչությունը չի կարողանում տեղաշարժվել: Ըստ այդմ, այս նախագիծը կարևոր է և՛ մեր երկրի, և՛ բնակչության, և՛ ամբողջ տարածաշրջանի համար», – ասել է Ղարիբաշվիլին:
Ընդհանուր, Քվեշեթի-Կոբի ճանապարհին պետք է կառուցվի հինգ կամուրջ և հինգ թունել: Ճանապարհահատվածի երկարությունը 23 կիլոմետր է, ինչը 11 կիլոմետրով պակաս է գոյություն ունեցող ճանապարհի երկարությունից: Այս հատվածով երթևեկելու ժամանակը պետք է կրճատվի 1 ժամով:
Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագծի արժեքը 1,2 մլրդ լարի է: Շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Նախագիծը ծրագրվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles