Կրակոցներ՝ Քարակերտ գյուղում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանությա Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Գյուղ են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել։
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Մնացականյանն ու Հ. Հակոբյանը հրավիրվել են ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա բաց են թողնվել։
Հայտնաբերվել է նաև հրացանը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հակոբյանը Քարակերտ գյուղի պահածոների գործարանի տնօրենն է, իսկ Լ. Մնացականյանը անհատ ձեռներեց է։




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник