Երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:33-ին:
Վերջին երկու ամսում Վրաստանում հաճախացել են ստորգետնյա ցնցումները: 3,2 մագնիտուդով վերջին երկրաշարժը տեղի Է ունեցել Կազբեգիից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դուշեթի շրջանի Բեթիսչրդիլի գյուղի մերձակայքում: Ավելի վաղ օգոստոսի 25-ին 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Սամեբա գյուղի (Սամցխե Ջավախք) մերձակայքում: Հենց այստեղ՝ Սամեբայում, օգոստոսի 16-ին գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը կազմում Էր 3,7, 5,1 եւ 3,0:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles