Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Կրքեր Լեռնային Ղարաբաղի հարցով. ինչո՞վ են ռուս խաղաղապահները խանգարում Ադրբեջանին

politexpert.net-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը գլխավորում է նոր հրամանատար. գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին փոխարինել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը հայտնի է Աբխազիայում և Հարավային Օսիայում զինված ուժերը ղեկավարելով: Ադրբեջանում նման փոփոխությունները դժգոհություն են առաջացրել: Ինչո՞ւ: «politexpert.net» -ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը հետաքննություն է անցկացրել:

Միխայիլ Կոսոբոկովը ծառայել է գրեթե հետխորհրդային այն բոլոր տարածքներում, որտեղ առկա են եղել տարածքային պատկանելության խնդիրներ: 2015 թվականից մինչև 2017 թվականը նա հանդիսացել է Աբխազիայում գտնվող ռուսական 7-րդ ռազմակայանի հրամանատար: Այնուհետև եղել է Հյուսիսային Կովկասում և Հարավային Օսիայում գտնվող Ռուսաստանի 58 -րդ ընդհանուրբանակային համատեղ միավորման հրամանատարի տեղակալը: Կոսոբոկովն իր նոր առաքելությունը սկսել է Երևան կատարած այցով:

Ադրբեջանական ԶԼՄ -ները խորապես վրդովվել են նրանից, որ նման լուրեր առաջինը ստացել են Երևանից և որ իբր պաշտոնական Բաքուն այդ մասին տեղեկացված չի եղել:

«Ես համարձակվում եմ ենթադրել, որ անջատողական Աբխազիայի ռազմաբազայի նախկին հրամանատարի նշանակումը մեր կողմից հաստատված չի եղել», — Ֆեյսբուքի իր էջում գրել է Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

Միևնույն ժամանակ, ադրբեջանցիները այստեղ մի փոքր խորամանկում են. Բաքվում չէին կարող չիմանալ հրամանատարի փոփոխության մասին: Բայց ընդհանուր առմամբ, ԶԼՄ -ների և սոցիալական ցանցերի արձագանքը խաղաղապահների հրամանատարի և անձամբ Կոսոբոկով գործչի նշանակման նկատմամբ տեղավորվում է այն ընդհանուր գծի մեջ, որը Ադրբեջանը տանում է ռուս խաղաղապահների նկատմամբ: Դրա մեկ այլ հաստատում էր ադրբեջանա-թուրքական զորավարժությունները Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որոնք տեղի են ունեցել ռուսական զորախմբի տեղակայման անմիջական հարևանությամբ: Դրանք 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն էին ղարաբաղյան հակամարտության գոտում: Ո՞րն է նման արձագանքի պատճառը: Ի վերջո ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է դարձրել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, և այդ հայտարարության կետերից մեկն է: Հենց միայն այն պատճառով, որ տարածաշրջանում այսուհետ անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները, հայկական կողմը համաձայնվել է Ադրբեջանին փոխանցել երեք շրջան՝ Աղդամը, Լաչինը և Քելբաջարը, որոնք փաստաթղթի ստորագրման պահին գտնվում էին հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներում պաշտպանությունը ճեղքելու ադրբեջանական բանակի փորձերը արդյունք չէին տվել պատերազմի 44 օրերի ընթացքում: Ինչպես հետագայում խոստովանել է նախագահ Իլհամ Ալիևը, եթե չլիներ եռակողմ հայտարարությունը, ապա Ադրբեջանի համար շատ դժվար կլիներ այդ շրջաններում առաջխաղացում ապահովել, մեծ թվով զոհերի վտանգ կլիներ: Եվ հենց այդ շրջաններն առանց պայքարի հանձնվելու համար է Հայաստանում ամենից շատ քննադատվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուամենայնիվ, ախորժակը ուտելիս է բացվում. ներկայումս խաղաղապահները խոչընդոտ են դարձել Բաքվի համար, որը ձգտում է գրավել ամբողջ Արցախը: Ըստ Իլհամ Ալիևի հայտարարությունների, այլևս չկա Ղարաբաղյան հակամարտություն, չկա այնպիսի տարածքային միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, կա միայն Ադրբեջանի կազմում Ղարաբաղի տարածքի մի քանի հայաբնակ շրջաններ համաձայն  ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված հանրապետության վարչատարածքային բաժանման օրենքի: Բայց դրանք ընդամենը հրապարակային խոսքեր են: Իրականությունն այլ է, և դա հստակ հաստատվում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Ըստ եռակողմ հայտարարության վերոնշյալ տարածքները Ադրբեջանին փոխանցելուց հետո խաղաղապահ զորախումբը տեղակայված է շփման գծում, իսկ մյուս ուղղություններով կողմերը մնում են այնտեղ, որտեղ նրանք գտնվում էին փաստաթղթի ստորագրման պահին: Այստեղ խոսք է գնում Ադրբեջանի և ըստ Ալիևի գոյություն չունեցող Արցախի բանակի մասին, քանի որ հայտարարության ստորագրումից հետո հայկական ստորաբաժանումները հետ էին քաշվել մինչև Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները: Ըստ նույն եռակողմ հայտարարության ռուս խաղաղապահները վերահսկում են այսպես կոչված «Լաչինի միջանցքը», որն ապահովում է Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը:

Այս ամենը նյարդայնացնում է Բաքվին, որը թեև ստորագրել է հայտարարությունը, սակայն ձգձգում է խաղաղապահների մանդատի հաստատումը: Ըստ ամենայնի, բանն այն է, որ մանդատի ձևակերպումը կրկին արտացոլելու է այն իրողությունը, որ խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանի և Արցախի, որը ըստ Ալիևի գոյություն չունի, զինված ուժերի դիմակայության գծում:

Խաղաղապահների հիմնական գործառույթը տարածաշրջանում խաղաղության և բնակչության անվտանգ կյանքի ապահովումն է, քանի դեռ հակամարտող կողմերը վերջնական որոշում չեն կայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների արդյունքում: Հնարավոր են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) կողմից առաջարկված և հակամարտության կողմերի կողմից ընդունված կարգավորման երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները հայտնի են խաղաղ կարգավորումը (խախտված է Ադրբեջանի կողմից, որը սանձազերծել էր պատերազմ), պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նկատենք, որ հակառակ հակամարտության ավարտի վերաբերյալ Բաքվի դիրքորոշմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների ներկայացուցիչներն էլ վերջերս հայտարարել են բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտության մասին: