Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ , Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ:
Լրատվականին ասացին, որ բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:
Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին է խոսք գնում: Չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն: Սեպտեմբերի 16-ին Պնախարարը մեկնել է Դուշանբե, որտեղ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը, այս փաստաթուղթը հավանաբար վերջնական կստորագրվի մինչև հունվար և սահմանազատման աշխատանքների մեկնարկը կտրվի եռակողմ հանձնաժողովի կողմից։ Բնականաբար, այս տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում և որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ լրատվականը չկարողացավ:




















Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»
В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Фигуранта дела о похищении 9-летней девочки нашли мертвым в СИЗО