Արտակարգ դեպք Կապանում
Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի բաժնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապանում գործող բանկերից մեկի հաճախորդը բանկում բողոքել է բակնի աշխատանքներից, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել բանկի մասնաճյուղի կառավարիչի և աշխատակիցների հասցեին: Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Պարզվել է, որ այդ հաճախորդը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Բ.-ն է, ով կասկածվում է շուրջ մեկ ժամ հասարակական կարգը խախտելու, բանկի աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Բ.-ն բանկում ներկայացել է որ ինքը փաստաբանների պալատի փաստաբան է: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Բ.-ին ոստիկանություն հրավիրելու ուղղությումբ: Կատարվածի մասին ոստիկանությունում բացատրություն են տվել արդեն մասնաճյուղի կառավարիչն ու ոստիկանության ծառայողը: Նյութի աղբյուրը` YN.am




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник