Մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել օկուպացված Քարվաճառի ականապատ տարածք ներթափանցման փորձի ժամանակ
Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փորձել են ներթափանցել Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող Քարվաճառի շրջան։
Ընդհանուր առմամբ, ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, ոստիկանության անցակետը շրջանցելու փորձի ժամանակ ձերբակալվել է 11 մարդ:
Ձերբակալվածների հետ բացատրական զրույց է անցկացվել, նրանց համար պարզաբանել են ականապատ տարածքներ ներթափանցելու վտանգը։