Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքեց Իլհամ Ալիևին
Չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Արցախ այցերի վերսկսումը, Իլհամ Ալիևը շարունակում է ագրեսիվ հայտարարություններ հնչեցնել։ Այս անգամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղին, ինչպես նա է ասել՝ ԼՂ-ում ապրող հայերին, որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարում է, թե իբրև ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է՝ ռազմական ճանապարհով։
«Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան հատկացնել, սակայն նրանք մերժել են այդ տարբերակը: Նրանք միայն «անկախության» մասին են խոսել: Իսկ հիմա, երբ հակամարտությունն անցյալում է մնացել, նրանք բարձրացնում են ինքնավարության մասին հարցը: Սակայն մեր օրակարգում ընդգրկված չէ ինքնավարություն տալու հարցը»,- ասել է Ալիևը։
ՀՀ ԱԳՆ-ն էլ հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը։ «Փաստինֆո»-ի խնդրանքով արձագանքելով Ալիեւի հայտարարություններին՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»։
Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ն 44 օրյա պարտերազմի տարելիցին հայտարարել էր, որ միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։ Մասնավորապես արտաքին գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины