Հայկական ֆիլմը Ադրբեջանի պնդմամբ հեռացվել է փառատոնի ծրագրից
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։
Կինոնկարը պատմում է հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։ Այն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company-ի համատեղ արտադրություն է:
Կինոստուդիան հետաքրքրվածներին հորդորել է իրենց անհամաձայնությունը հայտնել՝ գրությունը տեղադրելով իրենց էջերում և նշելով փառատոնի ֆեյսբուքյան էջը՝ Евразия.DOC։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины