COVID-ով վարակված 10-ամյա երեխա է մահացել
Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Հայաստանում քովիդով վարակված երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի՝ երեխան Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։
«Երեխան ընդունվել է դիաբետիկ կոմայով, սրընթաց սուր զարգացող առաջին տիպի դիաբետով», – ասաց Սարգսյանը։

Մինչ «Արաբկիր» հասնելը, նախ ծնողները դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ սեպտեմբերի 22-ին։ Երեխայի վիճակն արդեն ծանր է եղել։ Կենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մանրամասնեց՝ հետազոտել ու նույն օրն էլ պարզել են, որ շաքարային դիաբետ ունի։
«Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շաքարային դիաբետ։ Ինքը շատ վատ էր և միանգամից տեսանք, որ շաքարի շատ բարձր թվեր ունի», – ներկայացրեց Չոբանյանը։

Երկու ժամ անց 10-ամյա աղջիկը տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ բուժում է ստացել, և երբ պարզվել է, որ քովիդով է վարակված, տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Այստեղ են հոսպիտալացվում կորոնավիրուսով վարակված երեխաները։ Հենց «Արաբկիր» հիվանդանոցում էլ երեք օր անց մահացել է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժի՝ երեխայի մոտ զուգահեռաբար սրընթաց զարգացել է երիկամների, ներքին օրգանների, սրտանոթային համակարգի անբավարարություն։
«Այդ ամենը զարգացել է այնքան սրընթաց, որը բնորոշ է իրապես շատ ծանր աստիճանի կոմատոզ պրոցեսին», – ասաց մասնագետը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке