Ալիևը նոր հայտարարություն է արել
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթացին Եվրամիության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյի հավաստագրերը, տեղեկացնում է haqqin.az-ը։
«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարեւանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատում անցկացնելու, հաղորդակցությունների բացման վերաբերյալ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ գործընթացին կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ ԵՄ-ը, «մանավանդ որ ես տեսնում եմ նման ցանկություն, դա մեզ կօգնի շատ ոլորտներում»։ Ալիեւի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքի մեծ ծավալ կա կատարելու։




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ