Մահացել է առաջին նախագահը
Փարիզում 88 տարեկանում մահացել է 1980 թվականին ձեւավորված Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը, հայտնում է IRNA-ն` վկայակոչելով նախկին նախագահի հարազատներին, ինչպես նաեւ նրա անձնական կայքը:
«Աբոլհասան Բանիսադրը մահացել է շաբաթ օրը Սալպետրիերեի հիվանդանոցում երկարատեւ հիվանդությունից հետո»,- հայտնում է գործակալությունը:
Բանիսադրն Իրանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահն էր 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո: 1980 թվականի փետրվարից սկսած նա 17 ամիս զբաղեցնում էր հանրապետությունում առաջին անգամ հիմնված նախագահի պաշտոնը: 1981 թվականի հունիսի 21-ին Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) իմփիչմենթ հայտարարեց Բանիսադրին` «մահմեդական հոգեւորականների դեմ ուղղված գործունեության համար»: Նրա հրաժարականի պատճառն Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի հետ ունեցած տարաձայնություններն էին:
Իմպիչմենտից հետո Բանիսադրը գաղտնի տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ նրան քաղաքական ապաստան տրվեց: 1984 թվականից նա ապրում էր Փարիզի Վերսալ արվարձանում` ոստիկանների հսկողության տակ գտնվող վիլլայում:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ