Մահացել է Վախթանգ Կիկաբիձեի կինը
Մահացել է երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեի կինը՝ Իրինա Կեբաձեն։ Տեղեկությունը հայտնում է 5-tv.ru–ն` հղում անելով դերասանի տնօրեն Օլեգ Տոլմաչովին:
«Այսօր է մահացել։ Երկար ժամանակ հիվանդ էր»,- ասել է նա։
Ըստ Տոլմաչովի՝ Կիկաբիձեի կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։ Նա նաև ասել է, որ Կիկաբիձեն վերջերս է վերադարձել հյուրախաղերից:
Նշենք, որ Իրինա Կեբաձեն Վրաստանի վաստակավոր արտիստ է:
Կիկաբիձեն և Կեբաձեն ամուսնացել են 1965 թվականին։ Նրանք ծանոթացել են Բուդապեշտում, որտեղ արտիստը հյուրախաղերի է մասնակցել։ Կիկաբիձեի հետ ծանոթանալու պահին Իրինա Կեբաձեն արդեն մեկ դուստր է ունեցել առաջին ամուսնությունից, որին Կիկաբիձեն որդեգրել է: Այնուհետև ծնվել է նրանց որդին` Կոնստանտինը, որը նկարիչ է դարձել և այժմ ապրում է Կանադայում:
Կորոնավիրուսի պատճառով Կիկաբիձեն երկար ժամանակ չէր ներկայանում հանրությանը։ Բայց 83-ամյա արտիստը մինչև հիմա էլ շարունակում է աշխատել:




















Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»
В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Известный французский дом моды решил вернуться в Россию