Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Երկրի մագնիսոլորտում անցյալ գիշեր մագնիսական փոթորիկ է սկսվել, որի մակարդակն աստիճանաբար աճում է և արդեն հասել է միջին մակարդակի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վկայում են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորայի կայքում հրապարակված տվյալները:
Ինստիտուտի տվյալներով՝ երևանյան ժամանակով 04:00-ի սահմաններում թույլ մագնիսական փոթորիկ է արձանագրվել, 07:00-10:00-ին փոթորիկն աճել է միջին մակարդակի:
Երկրին հասած արևային պլազմայի ամպը նման դեպքերում մեծացնում է ռադիացիոն ծանրաբեռնվածությունը տիեզերական արբանյակների վրա, ազդում է Երկրի մակերևույթի շրջանում մագնիսական դաշտի տատանումների, իսկ մագնիսոլորտում փոփոխությունները տեսանելի են հյուսիսափայլերի տեսքով:
Ինչպես նշվում է, մագնիսական փոթորիկների պահերին հյուսիսափայլը հնարավոր է տեսնել 60-70 աստիճան լայնություններում, ինչպես օրինակ՝ Սանկտ Պետերբուրգից կամ Մուրմանսկից:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ