Երեխա ունեցող ընտանիքների համար նոր փոփոխություն է արվել․ նախարարությունից հայտնում են
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են։

Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի մեկնարկի պահից մինչ օրս արձանագրված դեպքերի վրա։

Իրականացված փոփոխությունների շրջանակում սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ բանկերի կողմից շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն ուղարկվել են սահմանված ժամկետներից ուշ, որի արդյունքում շահառուները չեն ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ լիովին բավարարելով ծրագրի հիմնական պայմաններին։

Ըստ այդմ, 2020թ. հուլիս և օգոստոս ամիսներին անշարժ գույք ձեռքբերած (հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած) շահառուները ևս կարող են ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում՝ հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար։




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ