Ո՞վ է կարդացել Վանո Սիրադեղյանի կտակը
Վանո Սիրադեղյանի մահից հետո գուշակություններ են արվում մեծանուն գրողի եւ քաղաքական գործչի ենթադրյալ կտակի մասին։ Գուշակություններ, որոնք վերջին ճշմարտության հավակնություն ունեն։ Դրանք մեկընդմիշտ հերքելու համար «Ալիք Մեդիան» հրապարակում է Սիրադեղյանի կնոջ՝ Ռուզան Տոնոյանի մտահոգությունն ու հորդորը։
«Այս օրերին մամուլում եւ սոցցանցերում զանազան իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերջին կամքի արտահայտության, ինչ-ինչ փաստաթղթերի գոյության մասին’ մոլորության մեջ գցելով հանրությանը, մերձավորներին, ընտանիքի անդամներին։
Եթե մարդիկ կան, որ ինչ-որ ինֆորմացիայի են տիրապետում, էական չէ ճիշտ կամ սխալ, ապա իրավունք չունեն գործելու ընտանիքի թիկունքում։
Որոշ մարդիկ ինչ-որ կտակներից են խոսում:
Մի կողմ թողնենք խնդրի բարոյական կողմը, հարց է առաջանում, իրենց անունը կա՞ր այդ կտակում։
Չեմ զարմանա, եթե առաջիկայում վեպեր գրվեն եւ վերագրվեն Վանո Սիրադեղյանին, այնպես ինչպես որ մինչ այդ իրեն են վերագրել բազմաթիվ հերյուրանքներ եւ հորինվածքներ։
Հորդորում եմ հարգել Վանո Սիրադեղյանի արտաքսյալ կյանքի, մահվան փաստերի եւ հանգամանքների, դրանց վերաբերող փաստաթղթերի մասին բացառապես ստույգ տեղեկություն հրապարակելու մեր իրավունքը»։




















Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»
В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Известный французский дом моды решил вернуться в Россию