Առողջապահության նախարարությունը խախտում է հակահամաճարակային կանոնները. Irakanum
ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր Երևանում պատվաստման օր է հայտարարել։ «Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ է «ստատուս» գրել, կոչ անելով քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ։

Ամբողջ աշխարհն այս օրերին խիստ սահմանափակումների է անցնում, տարբեր երկրներում համատարած լոքդաուներ են, իսկ Հայաստանում Առողջապահության նախարարությունը բազմամարդ միջոցառումներ է կազմակերպում։ Դատելով տարածած լուսանկարներից պատվաստման եկած քաղաքացիների մեծ մասը դիմակներ չեն կրում, չի պահպանվում սոցիալական հեռավորություն։ Այս ամենը չի վրիպել Irakanum.am-ի աչքից:

Եթե նախարարության, առողջապահական ոլորտի պատասխանատուների նպատակներն ազնիվ են, և գերակա է հանրության առողջությունը, ապա անմիջապես պետք է բազմամարդ միջոցառումները դադադեցնել, անգամ եթե դրանք պատվաստվելուն են վերաբերում։ Կամ գոնե միջոցառման ընթացքում լինել խիստ հետևողական, հետևել, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները։

Լուսանկարները՝ Առողջապահության ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ