ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում. իրանագետ Վարդան Ոսկանյան
Միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։ Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ կից հրապարակելով քարտեզ:

«Հետաքրքրական է, որ 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում։
Այսինքն, միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։
Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։
Կից՝ «Ատլասում» ՀԽՍՀ քարտեզը»,- գրել է Ոսկանյանը:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ