Անհայտ անձիք շրջափակել են վարչապետի տունը, ձերբակալել 4 նախարարի
Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը, 4 նախարարի և Խարտում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ձերբակալել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Նշվում է, որ այդ ամենն արել են մարդիկ՝ առանց նշանների զինվորական հագուստով։ Ձերբակալվել են կապի, տեղեկատվության, ֆինանսների և արդյունաբերության նախարարները, ինչպես նաև Խարտումի նահանգապետն ու երկրի իշխող Ինքնիշխան խորհրդի մեկ ներկայացուցիչ։ Ձերբակալությունները շարունակվում են։
Մայրաքաղաք տանող մուտքերը փակվել են։ Ինտերնետն ու բջջային կապն անջատված է։
2019 թվականի օգոստոսից Սուդանը ղեկավարում է անցումային ռազմաքաղաքական վարչակազմը, որը խոստացել է վերականգնել արդարությունը նախագահ Օմար Ալ-Բաշիրի ղեկավարման օրոք կատարված հանցագործությունների զոհերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին հաղորդվել էր Սուդանում պետական հեղաշրջման փորձի մասին։ Մի խումբ զինված անձինք փորձել էին գրավել մայրաքաղաք Խարտումի մոտ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ։ Սուդանի բանակին հաջողվել էր իրավիիճակը վերահսկողության տակ վերցնել և կանխել պետական հեղաշրջումը




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ