10 զոհ, 140 վիրավոր՝ զինվորականների բախումների հետևանքով
Սուդանում ցուցարարները երեկվանից չեն հեռանում փողոցից, երբ երկրի զինված ռազմական հեղաշրջում են սկսել: Ինչպես հայտնում է BBC News-ը, մարդիկ արգելափակել են մայրաքաղաք Խարթումի փողոցները՝ երգելով, դրոշներ ծածանելով և անցադողեր այրելով:
Զինվորականներն, իրենց հերթին, կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել: Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 140 մարդ վիրավորում է ստացել:
Հիշեցնենք, որ նախօրեին Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և ցրել կառավարությունը: Հաղորդվում էր նաև, որ զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Համդոկին:
2019 թվականին Սուդանում ռազմական հեղափոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին բնակիչների ցույցերով: Երկիրը 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրա հայտնվեց բանտում:
Զինվորականները և քաղաքացիական ուժերը պայմանավորվել էին անցումային իշխանություն ստեղծել՝ բաերփոխումների համար: Ժամանակավոր Ինքնիշխան խորհուրդը գլխավորել է ալ-Բուրհանը, իսկ Համդոկը դարձել է վարչապետ: Սակայն խորհրդի գործունեության ժամկետը լրանում է նոյեմբերին:
Սեպտեմբերին երկրում հեղաշրջման ևս մեկ փորձ է տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ զինվորականները մեղադրել են նախկին նախագահ ալ-Բաշիրի կողմնակիցներին




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ