Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա 4 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Volkswagen Jetta և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Կարեն Դավթյանը։ Փաստի առթիվ Կ. Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «07»-ը, որը ռուսական համարանիշներով է, գլխիվայր շրջվել է։




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Россиянам объяснили, как налоговая может узнать о сдаче квартиры
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник