Սպանության փորձի, կողոպուտների, գողության մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվեց․ նրա մոտ զենք է եղել
ավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 26-ին տեղեկություն ստացան, որ մի շարք, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվող 37-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանոցում է։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ժամը 20.10-ի սահմաններում Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները նրան հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 30 փամփուշտով։
Երևանի Ֆուչիկի փողոցում հաշվառված տղամարդը 2020 թվականից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտների, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով։ Բացի այդ, դարձյալ 2020 թվականից, ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ