Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում ավտոմեքենայից անկանոն կրակոցներ են արձակվել /տեսանյութ/
Հուլիսի 7-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անձը հայտնել էր, որ Քասախ գյուղում կրակում են։
Բաժնից Քասախ մեկնած օպերատիվ խումբը նախ ահազանգի ստուգման միջոցառումներ ձեռնարկեց։ Նաիրիի համայնքային ոստիկանները բնակիչների հետ զրուցելիս պարզեցին, որ կրակոցը հնչել էր Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում։
Հետագա միջոցառումների շնորհիվ նոր տեղեկություններ ստացվեցին. անկանոն կրակոցներն արձակվել էին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի սրահից։ Շուտով պարզվեց նաև կրակողի ինքնությունը՝ Քասախի բնակիչ էր, 28 տարեկան։ Հաջորդ օրը երիտասարդի հայրը մեքենան տարավ բաժին։ «Նիվայի» զննությամբ ինքնաձիգի պարկուճ հայտնաբերվեց։
Բաժնի և ՔՈԳՎ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի լույս 9-ի գիշերը երիտասարդը ներկայացավ բաժին՝ բերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 19 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ապօրինի զենք-զինամթերքը ձեռք էր բերել անցած տարվա աշնանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles