«Հույս ունեմ, որ կրկին կքայլեմ». սարսափելի ավտովթարից հետո Թամարա Գևորգյանը ենթարկվելու է երրորդ վիրահատությանը ոտքը փրկելու համար
BlogNews.am-ն առաջինն իր ընթերցողներին հուլիսի սկզբում տեղեկացեց, որ դերասանուհի Թամարա Գևորգյանն ենթարկվել է ավտովթարի: Հայտնի է, որ դերասանուհին փրկվել է հրաշքով: Մեր աղբյուրը հայտնում էր, որ դերասանուհու ոտքը, կարելի է ասել, հավաքել են զրոյից:
Վերջապես, իր առողջական վիճակի մասին դերասանուհին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
«Վաղը երրորդ վիրահատությունս կկատարվի և հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ… Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։ Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին…
Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում…. Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։ Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։
Մի բան կասեմ միայն… Թող Աստված բոլորիդ առողջ պահի….»,- գրել է դերասանուհին:




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
ПВО в Ленобласти сбила 36 беспилотников ВСУ
«Новое унижение»: на Кипре оценили перспективы встречи Зеленского и Трампа
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
ВС РФ взяли под контроль населенный пункт Петро-Ивановка в Харьковской области
Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму
Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки
...
Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович
Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»