Սյունիքում վթարի են ենթարկվել Վովա Վարտանովի ջոկատի անդամները․ Toyota-ն բախվել է հողաթմբին և կողաշրջվել
Սյունիքի մարզում, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում 32-ամյա Հ․ Կ-ն իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
Shamshyan.com-իհաղորդմամբ, վթարի հետևանքով Հ․ Կ-ն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա․ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վ․ Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամներից են, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում:




















Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»
В Саратовской области произошло массовое ДТП с участием четырех автомобилей
Родителям рассказали, как снизить риск обострения аденоидов у детей
Атаки ВСУ на Россию: какие регионы оказались в опасности ночью 19 декабря
Россиян предостерегли от готовки в алюминиевой посуде
Французский режиссер Кристиан де Шалонж скончался в возрасте 88 лет
Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»
Нутрициолог рассказала, почему люди набирают лишний вес в праздники
Синоптики спрогнозировали морозы до -40 градусов в нескольких регионах России
Легковой автомобиль столкнулся с большегрузом при выполнении обгона