Գիտնականներն ստեղծել են միկրոչիպ, որը կարող է ստուգել հորմոնների մակարդակն արյան մի կաթիլի միջոցով
Ռատգերի համալսարանի գիտնականներն ստեղծել են միկրոչիպ, որը կարող է ստուգել սթրեսի հորմոնների մակարդակն արյան ընդամենը մի կաթիլի միջոցով: Հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Science Advances պարբերականում:
Ներկայում օրգանիզմում կորտիզոլի մակարդակը չափելու համար կիրառվում են հսկայական թանկարժեք լաբորատոր սարքեր, ուստի գիտնականները փնտրում էին միջոց, որը թույլ կտա հետևել օրգանիզմում այս տարրի մակարդակի տատանումներին ամենօրյա ռեժիմով: Մասնագետները կիրառել նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են համակարգչային կրիչների ստեղծման համար: Սա թույլ է տվել ստեղծել մարդկային մազից բարակ սենսորներ, որոնք էլ կարող են հայտնաբերել բիոմոլեկուլներն անգամ ցածր մակարդակի դեպքում: Գիտնականներին հաջողվել է ապացուցել փոքրիկ սարքի արդյունավետությունը ռևմատոիդ արթրիտով 65 հիվանդի արյան նմուշների միջոցով:
«Նանոսենսորների գործածությունը թույլ է տվել հայտնաբերել անմիջականորեն կորտիզոլի մոլեկուլները՝ առանց որևէ այլ մոլեկուլ կամ մասնիկ որպես նշիչ հայտնաբերելու անհրաժեշտության», - նշել է Ռատգերի համալսարանի էլեկտրոտեխնիկայի ու հաշվողական տեխնիկայի ամբիոնի գիտաշխատող, հետազոտության հեղինակ Ռազի Մահմուդին:




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ