Փաշինյանը ասել է՝ այսօր չի կարող գերիների հարազատներին ընդունել, կմնանք այնքան, մինչեւ ընդունի. գերեվարվածի եղբայր
Մենք եկել ենք կառավարության շենքի դիմաց, որպեսզի իմանաք՝ վերջապես մեր երեխեքին ինչ ճակատագիր է սպասվում ,ու երբ են բերելու։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ գերիների ծնոնղների ու հարազատների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարվածներից մեկի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը։ «Ուրիշ պահանջ մենք ընդհանրապես չունենք։ Մենակ իմանանք՝ երբ են մեր երեխեքին բերելու տան մեզ։ Կառավարությունը երկրի բարձրագույն ղեկավարման կառույցն է ու ուզում ենք այդ կառույցից մեր երեխեքի վերադարձի հետ կապված տեղեկատվություն ստանալ։ Վարչապետի խորհրդականը դուրս է եկել ու ասել, որ նա այսօր չի կարող մեզ ընդունել այսօր իր մոտ։ Մենք հիմա սպասելու ենք այնքան ժամանակ մինչեւ ընդունի, պետք լինի վաղն էլ կսպասենք ու շարունակ այսպես ։ Այո, այստեղ նաեւ հետ վերադարձած ռազմագերիներ կան, որոնք մեզ հետ եկել են ու պահանջում են իրենց ընկերներին հետ վերադարձնել։ Տեղեկատվության պակաս կա, մենք ուրիշ ելք չենք ունեցել, դրա համար եկել ենք այստեղ ՝ կառավարություն։ Մենք հիմնականում մամուլից ենք տեղեկություններ ստանում, մարզպետարանից, ԱԱԾ-ից ու նմանատիպ կառույցներից։ Մենք 8 ամիս անց եկել ենք այն եզրահանգման, որ այստեղից պիտի տեղ չգնանք, մեր տղերինք բերենք»,- ասաց Ամբարդարյանը, ում եղբայրը Բաքվում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։




















Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В России появился ГОСТ на кемпинги