Վրաստանում բարդ իրավիճակ է COVID-ով ախտահարվածների համար մահճակալների առումով. առողջապահության նախարար
Վրաստանում բարդ իրավիճակ է COVID-ով ախտահարված հիվանդների համար մահճակալների առումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է առողջապահության նախարարության ղեկավար Էկատերինե Տիկարաձեն:
«Հիվանդների վիճակը հոսպիտալներում ուշադրություն է պահանջում, քանի որ 1,5 հազարից ավելի մարդ բուժվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, իսկ 500 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունքներում»,-նշել է Տիկարաձեն:
Հետազոտությունը, որն անցկացվել է երկրում, ցույց է տվել, որ այսօրվա դրությամբ Վրաստանի կլինիկաներում հիվանդների 95 տոկոսը պատվաստում չստացած անձինք են:
«Սա մեկ անգամ ևս ընդգծում է, թե որքան արդյունավետ զենք է պատվաստվելը քովիդ-համավարակը կառավարելու և վարակվելուց պաշտպանվելու գործում: Այնպես որ ես ևս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ՝ ակտիվանալ և ընդգրկվել պատվաստվողների կազմում, ինչպես նաև ինտենսիվ կերպով օգտագործել դիմակ»,-հորդորել է Տիկարաձեն:
Ըստ վերջին տվյալների, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 831 815 մարդ, նրանցից երկու լրիվ չափաբաժիններն ստացել է 245 հազար 207 քաղաքացի: Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության հսկման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն, ամենից շատ ներարկումներն արվել են Թբիլիսիում (7461): Տիկարաձեն չի բացառել, որ եթե Վրաստանում համաճարակաբանական իրադրությունն էլ ավելի վատթարանա, ապա կսահմանվեն լրացուցիչ սահմանափակումներ:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է ախտահարման 6208 նոր դեպք: Համավարական սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման ավելի քան 490 հազար դեպք, 429 հազարից ավելին ապաքինվել են, 6483-ը՝ մահացել:
Աղբյուր




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем