Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Общество

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան

Այսօր ժամը 22։00-ին դատարանը պետք է քններ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը, սակայն նիստ հետաձգվեց մինչև վաղը ժամը 13։00-ն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ անթույլատրելի էր խափնման միջոցի հապճեպ քննությունը։ Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։

«Մենք ժամը 21։10 նոր Քննչական կոմիտեից դուրս ենք եկել և հինգ րոպե անց ստացել եմ դատարանի զանգը: Դատարանը սկզբից մեզ ասաց, որ դատական նիստը վաղը ժամը 13։00-ին է լինելու, հետո տասը րոպե հետո զանգեցին, թե այսօր ժամը 22։00-ին է լինելու: Ավելին, մյուս պաշտպանը՝ էրիկ Ալեքսանյանը, առհասարակ չէր ծանուցվել։ 780 էջանոց գործը հիսուն րոպեում ինչպե՞ս պետք է կարդայինք, կարող ենք մրցույթ հայտարարել, տեսնել, թե ով տրամադրված 780 էջանոց գործը կհացնի սեղմ ժամկետներում կարդալ, ավելին` պաշտպանություն  իրականացնել»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Մենուա Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Ինչ վերաբերում է Գորիսի համայնքապետարանի՝ այսօր կալանավորված աշխատակիցների  խափանման միջոցի հարցի քննությանը, ապա այս պահին դեռ տեղեկություններ չունեն՝ թե՛  փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, և թե՛ մյուսների պաշտպանությունը կրկին իրենք են ստանձնել։

Արմեն Մելքոնյանը կարծում է, որ այս ձերբակալություններն արվել են, որպեսզի կարողանան  Գորիսում քաղաքապետի ԺՊ նշանակեն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Պաշտպանն ասաց, որ չի ցանկանա անուններ տալ, բայց միլիոնավոր դոլարներ մեր երկրից հափշտակած, տարիներ շարունակ փախուստի մեջ գտնվող անձանց նկատմամբ գրավ են կիրառում, իսկ այս դեպքում ակնհայտ շահագրգռված են կալանքով։

«65 տարեկան կնոջը ներկայացնում են կալանքի: Մյուս կինը 41 տարեկան է, ունի անչափահաս երեխա, երկու երեխա, ամուսինը մահացած, 80 տարեկան հաշմանդամ մայր՝ նրան ներկայացրել են կալանքի: Ինչ վերաբերում է Իրինա Յոլյանին, չեմ տեսել պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ավելի պիտանի և մեծ աշխատանք կատարած որևէ մեկին: Սա Իրինա Յոլյանին ուղղված շնորհակալությունն է, որ հայտնում են: Էլ չեմ ասում Մենուայի մասին, որը չորս անչափահաս երեխա ունի, բոլորը գիտեն ՝պատերազմի ժամանակ ինչ է արել, կարծում եմ, Գորիս եղած յուրաքանչյուրը տեսել է»,-մանրամասնեց պաշտպանը։