27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ Վանաձորում եղբայրների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը 2021թ. փետրվարի 26-ի՝ ժամը 09:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորիչ հասեցում գտնվող շենքերից մեկի մոտ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Լոռու մարզի 58–ամյա բնակչի մարմնի տարբեր մասերին, ապա նույն դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս օգնության հասած եղբորը՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր




















На Украине заговорили о снижении мобилизационного возраста
«Всех отправили куда только можно»: Сидоренко о Бублике и Медведеве
Цветет красивее магнолии: кустарник для дачи с чудным цветением и съедобными плодами
Посол РФ заявил о стратегической угрозе из-за усиления «ядерного зонтика» Европы
Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут с...
В Госдуме озвучили, когда россиянам можно не платить за капремонт
Четыре украинских БПЛА попытались атаковать Москву
Захарова заявила о неприятии навязывания гражданства США детям сотрудников из РФ
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Эстафета по Садовому кольцу пройдет в Москве в 90-й раз