ՀՀ–ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն․ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովում։ Նա նշեց, որ նախագիծը բաղկացած է վեց բաժնից՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուտցիոնալ բաժանում։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծի հիմնական քաղաքական ուղերձը ծրագրի նախաբանում է և նա ընթերցեց այդ հատվածը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր անվտանգության ապահովման հիմնական գործոնը և կարևորեց ակտիվ արտաքին քաղաքականությունը որպես անվտանգության ապահովման հաջորդ գործոն։
«Ընդգծում ենք , որ ՀՀ–ն պետք է վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև կառավարության ծրագրում հայ–ռուսական ռազմավարական դաշինքին, ՀԱՊԿ–ին, Մինսկի խմբի աշխատանքներին վերաբերող շեշտադրումները։
«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը։ Տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»,–ասաց նա։
Նիկել Փաշինյանն ասաց, որ իրենց ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն և այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։




















Каждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме
Азербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО
Умерла народная артистка России Екатерина Жемчужная
Mehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран
Подозреваемый в убийстве девочки из Ленобласти связан с криминалом
Упреки Зеленского и разгром ВСУ в ДНР: новости СВО к утру 3 июля
Наступление ВС России на Харьков 4 июля: Лосевка пала, войска окружены
Почему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы лечения
В Венесуэле обновили данные о жертвах землетрясения
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»