Главная Лента Видео Поделиться
Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке Лавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки
Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человекУченые оценили роль пептидов для организмаВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»ВС РФ взяли под контроль населенный пункт Петро-Ивановка в Харьковской областиПочему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
Политика

Կանգնած ենք նոր փուլի՝ գրեթե նոր պետության նախաշեմին, ո՞վ կապ ունի Հայաստանի հետ․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է «Հայաստանի հետ կապ ունեցողների» ցանկին ու ներկայացրել հեռանկարների մասին իր պատկերացումները։

Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

• Ի՞նչ կապ ունեն քաղհասարակության կառույցները, «իրավապաշտպանները» Հայաստանի հետ. ոչ մի։ Նրանց մեծամասնությունը արևմտյան «մեդրեսեներում» ձևավորված  դեմքեր են, որոնք հրահանգով լռում են, հրահանգով ակտիվանում։ Այդ պատճառով էլ չեն արձագանքում չդադարող  դատաիրավական այլանդակություններին։

 

• Ի՞նչ կապ ունեն դերասան-երգիչ-երգչուհի, «աստղեր» կոչվող մարդիկ Հայաստանի հետ. ոչ մի։ Ծովափներից իրենց ֆոտոներով ու ինֆանտ մակագրություններով ամեն օր սոցցանցերն ու լրահոսը լցնող «աստղերը» ի՞նչ կապ ունեն նույն օրը, նույն պահին սահմանին կանգնող և մեռնող զինվորի ու սպայի Հայաստանի հետ։ Որպես հասարակություն ու պետություն ունեցող ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք հասկանալ, որ սահմանի զոհի լուրը և «աստղի» երջանկության ֆոտոն չեն կարող իրար հաջորդել։ Դա միայն բարոյական խնդիր չէ, դա շատ ավելի լուրջ խնդիր է՝ միասնական պետության։

• Ի՞նչ կապ ունի Երասխը, Կութը, Սոթքը, Սև լիճը Հայաստանի հետ։ Շատ աղոտ կապ։ Ի՞նչ կապ ունի սահմանի պատերազմը Հայաստանի հետ. այնքանով-որքանով։

• Ի՞նչ կապ ունի զոհվող 18-20 տարեկան զինծառայողը ռեստորանա-քեֆային Հայաստանի հետ։

• Ի՞նչ կապ ունեն պետական ինստիտուտները Հայաստանի հետ։ Այդ կապը խիստ վերապահումով է։ Անցեք Բաղրամյան պողոտայով. ի՞նչ կապ ունի ԱԺ-ն Հայաստանի հետ. ոչ մի։ Ի՞նչ կապ ունի նախագահականը Հայաստանի հետ. ոչ մի։

• Ի՞նչ կապ ունի Արտգործնախարարությունը Հայաստանի հետ. ոչ մի։ Մի կառույց, որն այս բարդագույն փուլում ամիսներ շարունակ նախարար ու փոխնախարարներ չունի։

• Ի՞նչ կապ ունի այսօր սփյուռքը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

• Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի հետ։ Գրեթե զրո։

• Ի՞նչ կապ ունեն Մայր բուհը, Գիտությունների ակադեմիան, մյուս՝ միտք և տրամադրություններ գեներացնող համակարգերը. գրեթե զրո։

• Ի՞նչ կապ ունի Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագիրը Հայաստանի հետ. ոչ մի։ Նրա նախորդ բոլոր ծրագրային թեզերը ջախջախվել են՝ տարրալուծվելով պատերազմի և աղետի մեջ։

Այս բոլոր կառույցներն ու միավորները շատ արագ կվերգտնեն իրենց անելիքը և կապն այսօրվա իրական Հայաստանի հետ, հենց երկրում մթնոլորտը փոխվի, և պետությունը սկսի կենդանության նշաններ ցույց տալ։ Այսօրվա Հայաստանում բոլոր կապերը խզված են։ Այսօր մենք մտել ենք մի փուլ, երբ հասարակության մեջ դադարում են գործել բոլոր ուղղահայաց և հորիզոնական կապերը։ Հայաստանը դադարում է միասնական պետություն լինել։ Միասնական խնդիրներ, նպատակներ, միասնական ցավի զգացում, միասնական բարոյական չգրված նորմեր, միասնական պատկերացումներ իրականության մասին մենք հիմա չունենք։

Հայաստանի հետ այսօրվա իրական կապը պահում են.

• Եկեղեցին, բազմաթիվ հոգևորականներ, ովքեր իրենց տեղերում գրագետ և համբերատար աշխատում են մարդկանց հետ։

• Համառորեն իր ամենօրյա աշխատանքն անող մարդը՝ բժշկից մինչև բանվոր, ցավն իր մեջ զսպելով, իր փոքր կամ մեծ կարևորության գործն անելով, լրացնելով պետության չարածը։

• Բիզնեսը, որը որոշ ոլորտներում իր վրա է վերցնում պետության գործառույթները և ապահովում երկրի կենսունակությունը։

• Հանրային գործիչների մի 15-20 հոգի, որոնք ամեն օր գրում, խոսում են իրական Հայաստանի մասին, զգուշացնում ռիսկերի մասին, փորձում քննարկել հնարավոր անելիքը։

• Բանակը, որը կանգնած է իրական սահմանին ու պատասխանում է թշնամու կրակոցներին։

Ո՞րն է հետևությունը։ 

Մեր իրականությունը շատ ավելի ծանր է, քան մենք պատկերացնում ենք։ Ներպետական և ներհասարակական քանդված կապերի մասշտաբը հուշում է, որ տեղի է ունեցել երրորդ հանրապետության կրախը։ 1991-ից անկախություն ստացած Հայաստանից գրեթե ոչինչ չի մնացել, փոխվել է գրեթե ամեն ինչ՝ պետության տարածքը, կշիռը, մեր երազանքները, հայկականությանը միավորող գաղափարները, մեր պատկերացումները՝ մեր և երկրի մասին։

Ո՞րն է հեռանկարը

Ամենայն հավանականությամբ՝ մենք կանգնած ենք նոր փուլի նախաշեմին՝ գրեթե նոր պետության նախաշեմին։ Մենք կանգնած ենք այնպիսի ծավալուն և խորքային փոփոխությունների անհրաժեշտության առաջ, որի արդյունքում պետք է փոխվեն ու արմատապես վերանայվեն ներպետական և ներհասարակական խաղի կանոնները, բարքերը, կառավարման մեխանիզմները, փոխվեն էլիտաները, հանրային կյանքի դերակատարները, մեր պատկերացումները՝ մեր և այլոց մասին։

Հայաստանում նոր քաղաքական-հասարակական հոսանքների ձևավորումն անխուսափելի է, և որքան արագ այն տեղի ունենա, այնքան արագ ու խաղաղ կլինեն վերը նշված փոփոխությունները։ Ակնհայտ է, որ Հայաստանին պետք է լինելու նոր սահմանադրություն, որը կդնի պետության նոր էջի խաղի կանոնները, ակնհայտ է, որ այս  պրոցեսում ձևավորվելու է հանրային գործիչների նոր շերտ և նոր ձևաչափեր, որոնք պետք է փոխարինեն թե´ իշխանությանը, թե´ ընդդիմությանը, և նոր պատկերացումներ բերեն պետության, քաղաքականության և հասարակական հարաբերությունների մասին։

Հայաստանը զարգացման ուրիշ ճանապարհ չունի։ Մյուսը՝ Հայաստանի չլինելն է։